Ժամանց

«Մանկական Եվրատեսիլ 2021». որ երկիրը քանի միավոր է տվել Հայաստանին

«Մանկական Եվրատեսիլ 2021». որ երկիրը քանի միավոր է տվել Հայաստանին

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան  ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։ Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ ունեցավ 9-րդը։

malena evratesil

Մալենան հիանալի կատարեց «Քամի-քամի» երգը, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։

Bavnews.am-ը ստորև ներկայացնում ենք այն երկրների միավորները, որոնք Հայաստանը ստացել է մասնակից երկրներից։

Լեհաստան-12
Պորտուգալիա-12
Գերմանիա-10
Ֆրանսիա-10
Իսպանիա-10

Սերբիա-8
Ուկրաինա-7
Իռլանդիա-7
Նիդերլանդներ-7

Ռուսաստան-6
Ղազախստան-6
Ալբանիա-6
Մալթա-5
Վրաստան-5

Բուլղարիա-2
Մակեդոնիա-2
Իտալիա-0
Ադրբեջան-0

Իսկ ահա Հայաստանը իր միավորները տվել է այս երկրներին։ Ամենաբարձրը տալով Վրաստանին և Ֆրանսիային։

Վրաստան-12
Ֆրանսիա-10
Ալբանիա-8
Ռուսաստան-7
Իսպանիա-6

Մակեդոնիա-5
Ղազախստան-4
Մալթա-3
Ուկրաինա-2
Լեհաստան-1

Հաջորդ տարի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում:

Կիսվել էջում