Մամուլ

Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը. Մարգարիտա Սիմոնյան

Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը. Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման ութամյակը։

«Ութ տարի առաջ Ղրիմը վերադարձավ Ռուսաստան։ Երբեք այդքան ցնծագին հպարտություն չէի զգացել, ինչպես այդ գարնանը։ Ռուսական գարնանը։ Ես այն ժամանակ շատ էի ուրախացել մեր մարդկանց համար, որոնք այդ բոլոր տարիներին ուզում էին ապրել իրենց հայրենիքում։ Սակայն գարունը չի կարող երկար ձգվել։

margarita simonyan putin

Եւ հիմա արդեն գալիս է Ռուսական ամառը։ Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը, որը հիմա դեռ շեմին է կանգնած։ Ղրիմն արդեն տանն է։ Վերջնական ու անշրջելի կերպով։ Եւ դա հիանալի է։ Թանկագին ղրիմցիներ, շնորհավորում եմ ձեզ բոլորիդ»։

Կիսվել էջում