Մամուլ

Մայրը երեխաներին թողել էր տանը, գնացել աշխատանքի. մանրամասներ` ողբերգական դեպքից

Մայրը երեխաներին թողել էր տանը, գնացել աշխատանքի. մանրամասներ` ողբերգական դեպքից

Թողել էր տանը, եկել Մարտակերտ աշխատանքի, իրենք Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից են: Այս մասին 24News-ին հայտնեց Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը: 

«Երեխեքը տնից դուրս են գալիս փողոց, տեսնում են մեքենա ա կանգնած, նստում են ավտոյի մեջ, պատուհունները փակ, էնքան շոգ ա լինում, որ մահանում են»,- մանրամասներ հայտնեց քաղաքապետը:

Քաղաքապետի խոսքով, մեքենան ընտանիքին չի պատկանել, երկար ժամանակ էլ չի շահագործվել: Թե մոտավորապես քանի՞ ժամ են երեխաները մնացել մեքենայի մեջ, քաղաքապետն ասաց, որ չգիտի:

«Երեխաների մարմինները տեղափոխել են Ստեփանակերտ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու»,- ասաց Գյուրջյանը: 

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել:

Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված, իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:

Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։

Նախնական տվյալներով, մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։ Դեպքի առթիվ ԱՀ քննչականում քրեական գործ է հարուցվել:

Կիսվել էջում