Մամուլ

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում կդադարեն․ Գագիկ Սուրենյան

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում կդադարեն․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։

Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երեկային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»։

Կիսվել նյութով