Մամուլ

Մամաներից մեկն ասեց նստի մեքենան, ինքն եկավ «ակուռատնի» նստեց․ Գարիկ Գալեյան

Մամաներից մեկն ասեց նստի մեքենան, ինքն եկավ «ակուռատնի» նստեց․ Գարիկ Գալեյան

Աշոտիկին տեսել ենք, բայց որպես այդպիսին առևանգում չի եղել, անկեղծ եմ ասում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը։

Հարցին, թե՞ կառավարական ամառանոցի տարածքում եք տեսել, Գալեյանն ասաց, որ՝ չէ, վարչական դատարանի դիմաց։

«Վարչական դատարանում էսօր դատ ունեինք, սեպտեմբերի 21-ի դեպքերի հետ կապված, էնտեղ ենք տեսել։

Խոսակցություն եղել է, մամաներն են կանչել հետը խոսել։ Հետո, որ դատարանից դուրս ենք գալիս միշտ Եռաբլուր ենք գնում։

Մամաներից մեկն ասեց նստի մեքենան, ինքն եկավ «ակուռատնի» նստեց, ես մեքենայի մեջ չեմ էլ եղել, մատով անգամ չեմ կպել, չեմ էլ խոսել հետը»,- ասաց Գարիկ Գալեյանը։

Կիսվել էջում