ՄամուլՏեսանյութ

Մահը մահ է բոլորի համար, կարևոր է ինչպես ես արձագանքում այդ երևույթին. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Մահը մահ է բոլորի համար, կարևոր է ինչպես ես արձագանքում այդ երևույթին. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Երեկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կանանց միամսյակի առթիվ խնջույք էր կազմակերպել: Նա այս մասին գրառում է կատարել՝ նշելով, որ ներկա են եղել պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ։«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու եւ հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- գրել է Հակոբյանը:

«Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։

anna hakobyan zohvacneri mayrer

Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։ Մարդիկ խեթ խեթ են նայում նաեւ խանութում առեւտուր անող հերոսածին մորը, եւ շատերը իրենց համայնքի փոխարեն գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն, եւ հանդիմանական հայացք չնետեն առեւտուր անելու, ասել է թե՝ կյանքի նշաններ ցույց տալու համար։

Խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ օրինակ երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում