Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Մկո Մարդոյանը
ՌԴ Խաբարովսկի շրջանում դժբախտ պատահարի հետևանքով հայ երիտասրադ է մահացել։ Մկո Մարդոյանը՝ ով բնակվում էր Նինոծմինդայում, իսկ Ռուսաստան մեկնել էր արտագնա աշխատանքի։
Նախնական տեղեկություններով նա բեռնատարի վարորդ էր և շինարարական ապրանք բեռնաթափելու ժամանակ նրա վարած բեռնատար մեքենայի թափքը հպվել է բարձրավոլտ լարին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։
Bavnews.am-ի տեղեկութոյւններով՝ նա փորձելով հասկանալ պայթյունի պատճառը՝ երիտասարդը հոսանքահարվել է բարձր լարման հոսանքից և տեղում մահացել։
Այս ողբերգությունը ևս մեկ անգամ ցավալիորեն հիշեցնում է, թե որքան վտանգավոր ու ծանր պայմաններում են բազմաթիվ հայրեր ու որդիներ մեկնում արտագնա աշխատանքի՝ ընտանիքի բարօրությունն ապահովելու նպատակով։
Ցավոք, երբեմն այդ ճանապարհը վերածվում է ճակատագրական ողբերգության։



