Մամուլ

Մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայրը

Մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայրը

76 տարեկան հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայր, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ին, Սբ. Սարգիս եկեղեցում (Նորքի 5-րդ զանգված), հուղարկավորությունը՝ հունվարի 5-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին Կիրովական քաղաքում, ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

Երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»:

Կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամ»-ի ծրագրով Հայաստա­նում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը:

Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող:

Share