Աշխարհ

Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի դերասանուհի Իննա Մակարովան

Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի դերասանուհի Իննա Մակարովան

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Այս մասին գրում է РИА Новости-ն: Տեղեկությունը հայտնել է դերսանուհու դուստրը՝ Նատալիա Բոնդարչուկը:

«Նա հեռացել է մեզանից: Կներեք, բայց դեռեւս ոչին ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա:

Իննա Մակարովան նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Դրանց թվում է «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը: Ռուս դերասանուհին այնտեղ մարմնավորել է Վալյայի մորը՝ Նատալյա Սեմյոնովնային:

Կիսվել նյութով