Աշխարհ

Մահացել է ԱՄԷ նախագահը

Մահացել է ԱՄԷ նախագահը

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանը։ Նա երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։ Խալիֆա ալ-Նահյանը 72 տարեկան էր։ Նա հանդիսանում էր ԱՄԷ հիմնադիր Զայեդ ալ-Նահյանի ավագ որդին։

Վերջին շրջանում նա ընդհանրապես չէր զբաղվում պետական գործերով, դրանք հանձնարարելով իր որդուն՝ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Զայեդ ալ-Նահյանին։

khalifa bin zayed al nahyan

1967 թվականի փետրվարին Խալիֆան նշանակվեց Աբու Դաբիի Էմիրության կայսր ժառանգորդ։ Մինչև ՄԱԷ-ի նախագահ ընտրվելը, նա ղեկավարում էր ամենaմեծ՝ Աբու Դաբիի Էմիրությունը, որտեղ գտնվում է ՄԱԷ-ի նավթի պաշարի 80%-ը։ Հենց նա էլ ղեկավարում էր նավթի գործերի հետ կապված խորհուրդը։

Շեյխ Խալիֆան մեծ հարգանք է վայելում զինվորականների շրջանում։ Նա միշտ հավասարակշռված է և պոեզիայի մեծ սիրահար։

Կիսվել նյութով