Մամուլ

Մահացել է Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդը

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգոլյանը:

Աղբյուր՝ shamshyan.com

 

Կիսվել նյութով