Աշխարհ

Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը

Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 84 տարեկան հասակում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Նա Ադրբեջանի նախագահն է եղել 1990-92 թվականներին:

ayaz mutalibov

Նախկինում եղել է Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։

Մութալիբովը ստիպված է եղել հրաժարական տալ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջող ռազմական գործողություններից հետո։ Մի քանի ամիս անց նա վերադարձավ իշխանության, բայց շուտով գահընկեց արվեց, իսկ հետո թողեց Ադրբեջանը և տեղափոխվեց Ռուսաստան։

Կիսվել էջում