Մամուլ

Մահացած փրկարարը 22 տարեկան էր. մանրամասներ՝ Լոռու մարզում բռնկված հրդեհից

Մահացած փրկարարը 22 տարեկան էր։ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում:

Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Կիսվել նյութով