Մամուլ

Մահացած հայտնաբերված 85-ամյա Ռազմիկ Պողոսյանը ծաղկավաճառ Ռազմիկ պապիկը չէ

Մահացած հայտնաբերված 85-ամյա Ռազմիկ Պողոսյանը ծաղկավաճառ Ռազմիկ պապիկը չէ: Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ համացանցում տեղեկություններ են տարածվում, թե Ռազմիկ Պողոսյանը հայտնի ծաղկավաճառ Ռազմիկ պապն է, ով Երևանի Աբովյան փողոցում վարդեր էր վաճառում։

Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Ծաղկավաճառ Ռազմիկ պապը վերջին շրջանում համագործակցում էր 4u.am ծառայության հետ։

Aysor.am-ի հետ զրույցում 4u.am-ից հայտնեցին, որ Ռազմիկ պապը ողջ-առողջ է և ընդամենը ժամեր առաջ ծաղիկներ է վաճառել իրենց։

Կիսվել նյութով