Աշխարհ

Մահամերձ վանականի վերջին խոսքը գլխիվայր փոխեց աշակերտների կյանքի ընթացքը

Մահամերձ վանականի վերջին խոսքը գլխիվայր փոխեց աշակերտների կյանքի ընթացքը։

ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ

Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը:

Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով:

Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է.

– Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով:

Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է.

– Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել:

Ուսուցիչը ժպտում է.

– Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյուր բառը:

Նրա վերջին դասը շատ պարզ է. ապրեք հիմա, ապրեք ներկայով, ապրեք յուրաքանչյուր վայրկյանը: Ապագա գոյություն չունի: Գիտակցեք դա: Այժմ, այս ակնթարթին անուշեղենը հրաշալի համ ունի: Ու նույնիսկ մահը հաշվից դուրս է: Առայժմ հաշվից դուրս է:

Կիսվել նյութով