Օգտակար

Մածունը չեզոքացնում է օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը

Մածունը չեզոքացնում է օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը

Այն օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։

Այն հարուստ է վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։

Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։

Մածունն օգնում է վատ քնի դեպքում, վերացնում հոգնածության և ճնշվածության զգացողությունը: Այն խորհուրդ է տրվում բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է վերականգնվեն հիվանդություններից հետո, նաև նրանց, ովքեր տառապում են տարբեր խրոնիկ ինֆեկցիոն հիվանդություններից:

Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը։ Մեր նախնիներին հայտնի է եղել նաև մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը։

Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով