Շոու-բիզնես

Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի․ նա ջերմ գրկել է ոճաբանին (ֆոտո)

Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի․ նա ջերմ գրկել է ոճաբանին (ֆոտո)

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգի սթորի բաժնում, որտեղ պատասխանել է հետևորդների հարցերին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընտրյալ ունի, Մադոննան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել և պատասխանել՝ այո։

madonna ynker

Լուսանկարում տղամարդը ջերմ գրկել է ոճաբանին։ Նրա դեմքը մասամբ է երևում։

Նշենք, որ Մադոննան դաստիարակում է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի ամուսնությունից ծնված դստերը։ Զույգի բաժանության մասին հայտնի դարձավ նախորդ տարի, սակայն նրանք ավելի վաղ էին բաժանվել։

madonna sos

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ, որպես Անաիսի ծնողներ։ Այսքանը այս թեմայով», – ասել էր Մադոննա Հարությունյանը։

Կիսվել նյութով