Ազատ խոսք

«Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես»․ Արսեն Ջուլֆալակյան

«Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես»․ Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը քննադատել է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նրա մի շարք կողմնակիցների պահվածքը, հավելելով, որ նրանք հեռացել են նրա կողքից և այլևս չեն աջակցում նրան:

Արսեն Ջուլֆալակյանն այս թեմայով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Բոլոր քաղաքական ուժերի համար լավագույն հնարավորությունն է ճանաչելու իրենց շարքերում գտնվողներին… և շատ կարևոր է Նոր Հայաստանում դրանց մասով ճիշտ որոշումներ կայացնելը։ Մեկ անգամ դավաճանողը,միշտ էլ կդավաճանի։

Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ,որից շատ երկար ու որակով սնվել ես… դա երբեք դրական գնահատականի չի արժանացել։ Պաշտոնների մրցավազքը ուղղակի կուրացրել է շատերին»։

Կիսվել նյութով