Մամուլ

Ճանապարհին կայանված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրի

Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11:20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Նալբանդյան Նոր Արտագերս գյուղամիջյան ճանապարհին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գարիկ Գ.-ին պատկանող «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայում։ 

avtomeqena


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

avtomeqena1



Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են Գարիկ Գ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում պարզվում է։


Կիսվեք ձեր էջում