ԱշխարհՏեսանյութ

Ձվով հարվածել են Մակրոնի ճակատին (Տեսանյութ)

Ձվով հարվածել են Մակրոնի ճակատին (Տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աշխատանքային այցով մեկնել է քաղաքներ։ Ֆրանսիացիները նախագահին ողջունել են ծայրահեղ անբարյացակամ, իսկ Էլզասի Մուտթերշոլց փոքրիկ գյուղում նույնիսկ ձու են նետել նրա վրա։

Միջադեպի կադրերը հրապարակվել են սոց․ ցանցերում։ Մակրոնն ակնհայտորեն չէր սպասում նման պոռթկում տեղի բնակչից, ուստի նա բնազդաբար զարմացած արձագանքել է միջադեպին, այնուհետ թիկնապահները նրան անմիջապես հեռացրել են:

Մակրոնին նաև մեղադրել են բավականաչափ ժողովրդավար չլինելու մեջ։ Մակրոնը չի համաձայնել դրա հետ՝ նշելով, որ, ինչպես առաջին նախագահական ժամկետում, այժմ էլ՝ դեմոկրատ է։

Նշենք, որ երկու տարի առաջ նման դեպք էր տեղի ունեցել Լիոնի ցուցահանդեսում ևս։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում