Մամուլ

Ձվի գինն առաջիկայում 50 դրամից չի բարձրանա. ինչ ակցիաներ են նախատեսված

Ձվի գինն առաջիկայում 50 դրամից չի բարձրանա. ինչ ակցիաներ են նախատեսված

Armlur.am-ը գրում է․ Երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով, սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից:

Բայց փոքր խանութներում եւ շուկաներում հնարավոր է ձեռք բերել հատիկով ձուն, հատն էլ՝ 90 դրամից սկսած: Այս թեմայի շուրջ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց իր պարզաբանումը.

«Մենք խնդրել ենք պետական մարմիններին ձվի շարժը՝ արտադրությունից մինչեւ խանութ եւ խանութից դուրս ուսումնասիրել: Մեր կարծիքով, արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, մեր առաքիչները, այդ թվում` նաեւ փոքր խանութները: Մարտի 23-ից սկսել է ձվարկումը եւ մենք առաջիկայում ակցիաներ ենք կազմակերպելու, որտեղ ձվի գինը 50 դրամից չի բարձրանա:

dzvi tankacum

Բայց շատերը այս պահին իրենց ձեռքերը տաքացնում են այս խնդրի վրա, հատկապես մեր էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը: Նրանցից ամեն մեկը 5-6 դրամ փող է աշխատում, այժմ մենք ուղիղ առաքում ենք իրականացնում խոշոր ցանցերին: Բայց մինչ այդ նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին, որոնք 85-90 դրամով են վաճառում»:

Մասնագետի խոսքերով, նախորդ տարի մեր հանրապետությունում չնայած հավկիթի արտադրության ծավալների աճին, մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մինչդեռ տարվա մեջ այն պետք է երկու անգամ թարմացվի:

«Մենք նախորդ տարի չկարողացանք դա անել, ճանապարհները փակ էին կապված համավարակի, պատերազմի, ռազմական իրավիճակի հետ: Մենք ստիպված եղանք Հոլանդիայից, Գերմանիայից, Վենգրիայից ավելի թանկ գնով ձեռք բերել ինկուբացիոն ձու եւ ճուտ, որպեսզի կարողանանք մեր գլխաքանակը թարմացնել։

dzu

Բայց այդ քանակը դարձյալ բավարար չի եղել եւ չարտերային թռիչքով մենք Գերմանիայից մեկ օրական ճուտ բերեցինք թանկ գնով, որ գոնե կարողանանք մեր շուկան պահել: Նույնիսկ Ռուսաստանը չկարողացավ իր պարտավորությունները մեր նկատմամբ կատարել: Ինչ որ մենք բերել ենք դրել ենք ժամկետը ուշ է եղել. պետք է մարտի սկզբներին հասցնեինք ձվարկումը, հիմա դա մարտի վերջին է տեղի ունենալու»,- բացատրեց մասնագետը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում