ՄամուլՏեսանյութ

«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք». Ամանորի գիշերը «Եռաբլուրում» կհնչեն օրվա խորհրդին վայել ստեղծագործություններ

«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք». Ամանորի գիշերը «Եռաբլուրում» կհնչեն օրվա խորհրդին վայել ստեղծագործություններ

Aravot.am-ը գրում է․ Ամանորի գիշերը Եռաբլուրում կկայանա խոնարհման միջոցառում՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով:

Այս մասին «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատմեց 44-օրյա պատերազմում ավագ որդուն՝ Վարդանին կորցրած երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը, որը 2020-ի ամանորի գիշերը ինքն էլ արցունքն աչքերին երգեց Եռաբլուրում:

Մի խումբ երիտասարդներ

«Ես ուրախ եմ, որ ոչ մի կազմակերպություն, կուսակցություն եւ ոչ մի ԻՔ, ՔՊ, ՉՊ… այդպիսի տառեր չկան այստեղ: Մարդկանց հավաք է՝ մշակութային ակցիա: Նույնիսկ գումարով աջակցողն է խնդրել, որ իր անունը չտանք։

Եվ ինքը մենակ չի՝ էլի մարդիկ կան, որ միացել են»,- պատմեց Դավիթ Ամալյանը:

Ըստ նրա՝ միջոցառման ռեժիսորն Արթուր Սահակյանն է, գրական խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, երաժշտական խմբագիրը՝ Արտյոմ Հակոբյանը: «Շոու չենք անում, համերգ չենք անում,- ասաց Դավիթ Ամալյանը:- Ծնողներն ամանորին պետք է իրենց տղերքի կողքը լինեն՝ սա ոչնչով չի խանգարելու այդ մթնոլորտին»:

Կիսվել էջում