Ազատ խոսք

Ձեր անփույթ աշխատանքի շնորհիվ մի ամբողջ շենք գտվում է խուճապի մեջ. Գայանե Կարապետյան

Ձեր անփույթ աշխատանքի շնորհիվ մի ամբողջ շենք գտվում է խուճապի մեջ. Գայանե Կարապետյան

Գայանե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեր անփույթ աշխատանքի շնորհիվ մի ամբողջ շենք գտվում է խուճապի մեջ

Հարգելի պարոն վարչապետ

Ձեզ եմ հղում «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանի բնակիչների հուզող հարցը: Հայտնում եմ Ձեզ այն մասին,որ մի ամբողջ բարձրահարկ շենքի բնակիչներ գտնվում են խուճապի մեջ:

Մի քանի օր առաջ շենքից երեք բնակիչ մեկուսացվել են, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս հիվանդությունը: Մինչ այսօր շենքի ախտահանման ոչ մի աշխատանք չի կատարվել:

Ահազանգել ենք պատկան մարմինների՝ համատիրության նախագահին, որն ինքնավստահ խոսում էր բնակչի հետ և պատասխանում, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում,ասելով, որ առավելագույնը կարող է տրամադրել քլոր՝ թող բնակիչներն իրենք վարակազերծեն:

Փաստորեն բնակիչներն առանց համապատասխան հագուստների և գիտելիքների պետք է կատարեն այդ գործողությունները և արդյունքում ունենանք նոր վարակվածնե՞ր: Դրանից հետո շենքի բնակիչները միմյանցից անկախ զանգահարել են առողջապահության և պարետատան թեժ գծեր:

Անցել է մոտավորապես 6-7 ժամ, ոչ մի գործողություն չի կատարվել, ավելացել է միայն շտապօգնության այցելությունների թվաքանակը՝ մարդկանց գցելով սթրեսային վիճակի մեջ:

Ի պատասխան մեր զանգերի, պարետատան օպերատորները, որոնք չեն ներկայանում, ասում են, որ մեր հարցը փոխանցվել է համապատասխան մարմինների:

Իսկ ե՞րբ սայլը տեղից կշարժվի, նրանք պատասխան չունեն: Կասեք ինչի՞ համար եք արտակարգ իրավիճակ հայտարարել, երբ մարդկանց տանը մնալու արդյունքում վարակվելու հավանականությունն ավելի շատ է: Ավելացնեմ, որ հարակից շենքում նույնպես կան վարակակիրներ և, այդ շենքում նույնպես ոչ մի գործողություն չի իրականացվել:

Իսկ թե ե՞րբ սայլը տեղից կշարժի, օպերատորները պատասխան չունեն: Միգուցե Ձեր միջամտությունից հետո հարցին լուծում կտրվի և, յոթանասունից ավել բնակարան ունեցող շենքի բնակիչները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»:

Կիսվել նյութով