Աշխարհ

Ձերբակալվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարը

Ձերբակալվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարը

Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Օսիպովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից և ձերբակալվել՝ «Մոսկվա» հրթիռային հածանավի հետ կապված միջադեպից հետո, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ նավատորմի հրամանատարությունն սկսել է որոնել հածանավի խորտակման համար պատասխանատու անձին, իսկ շտաբի պետի՝ նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ, փոխծովակալ Սերգեյ Պինչուկի նկատմամբ հետաքննություն է ընթանում։

rusakan nav la mansh

Հրատարակությունը հավելում է, որ Սևծովյան նավատորմը ժամանակավորապես կղեկավարի փոխծովակալ Արկադի Ռոմանովը։

Կիսվել նյութով