Մամուլ

Ձերբակալվել է Դոգի քույրը

Ձերբակալվել է Դոգի քույրը

Ձերբակալվել է Դոգի Վարդան Ղուկասյանի քույրը Լուսինե Ղուկասյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Bavnews.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է Լ.Ղ-ն։

Նշենք, որ վերջինս Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։

Ձերբակալվել է նաեւ հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հ. Ա.-ն։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Կիսվել էջում