Մամուլ

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Aravot.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը

Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է ստացել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»:

Ալեքսանյանը հաստատեց, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը: Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի:

Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:

Կիսվել էջում