Մամուլ

Ձերբակալվել են ժամկետային զինծառայողներ

Ձերբակալվել են ժամկետային զինծառայողներ

ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Հ. Ո-ն և Վ. Վ-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ. Ո-ն և Վ. Վ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

zinvorner 7

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել էջում