Մամուլ

Ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին (Տեսանյութ)

Ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը  եւ Սասուն Միքայելյանը քիչ առաջ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում էին:

Պաշտպանը մի քանի ժամ չէր կարողանում տեսակցել նրանց: Միայն խուզարկություն կատարելու համար ներս էին թողել:

Ավագ հետաքննիչը հայտարարել էր, որ ցանկանում է կատարել պատգամավորների խուզարկություն: Մինչդեռ պաշտպանը խուզարկություն կատարելու համար պահանջում  էր  իրավական հիմքերը.   «Տվյալ անձինք հանդիսանում են ԱԺ պատգամավորներ և կատարվող ներգործության միջոցները պետք է նախատեսված լինեն ՀՀ Սահմանադրությամբ և համապատասխան իրավական ակտերով»,- ասում էր պաշտպանը:

Արարատ Միրզոյանը մինչ այդ  հրաժարվել է պատասխանել հարցերին և ցանկացել է ունենալ փաստաբան:

Այս պահին ԱԺ պատգամավորները խուզարկվում են եւ թույլ չի տրվել տեսանկարահանել գործընթացը:

Կիսվել էջում