Ազատ խոսք

Ձեռքներդ հեռու պահեք Առաքելական եկեղեցուց և հայոց Վեհափառից. Շարմազանով

Ձեռքներդ հեռու պահեք Առաքելական եկեղեցուց և հայոց Վեհափառից. Շարմազանով

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ձեռքներդ հեռու պահեք Առաքելական եկեղեցուց և հայոց Վեհափառից

Նեոբոլշևիկյան ռեժիմը ցնցումների մեջ է ընկել, որ հայոց Վեհափառը առաջարկել է փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Պողոսների իշխանությունը, հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, հարձակվել է Վեհափառի վրա:

Այստեղ են ասել. տո այ տրանսգենդերության պաշտպաններ և կարաբինաներ ընդունողներ, ձեռքներդ հեռու պահեք մեր եկեղեցուց: Առաքելական եկեղեցին դիմացել է պարսկական, բյուզանդական, արաբական, զանազան աղանդավորական, այդ թվում` պավլիկյան (պողոս բառից է), մոնղոլ-թաթարական, թուրքական ու բոլշևիկյան հարձակումներին, սա էլ կանցնի:

Լավ իմացեք` Հայկը տապալելու է Բելին և բոլոր կուռքերն ու կռապաշտները կհայտնվեն պատմության աղբանոցում:

Հ.Գ.

Իսկ ով ինչից խոսի, դուք լավ կանեք` խոսեք 30 արծաթից, սորոսական գրանտներից ու տրանսֆեստիտների քարոզից»:

Կիսվել նյութով