Մամուլ

«Ձեզ չի վերաբերվում, աշխատել ենք». Հայկ Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանի հաշվին առկա 30 մլն դոլարի մասին․Տեսանյութ

«Ձեզ չի վերաբերվում, աշխատել ենք». Հայկ Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանի հաշվին առկա 30 մլն դոլարի մասին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Քիչ առաջ Հայկ Սարգսյանը դատարան եկավ: 

Factor.am-ը նրանից հետաքրրքվեց, թե ո՞ւր են այն հիսուն տոկոսները, որոնք, ըստ տեղեկությունների, բոլոր գործարարները բաժին էին հանում հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:

«Ու՞ր են, ես Ձեզ եմ հարցնում ու՞ր են »,- հայտարարեց Հայկ Սարգսյանը: Հարցին՝  որտեղի՞ց են իր հոր հաշվին առկա խոշոր գումարները, մասնավորապես՝ 30 միլիոն դոլարը, որի վրա կալանք է դրված, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Դա Ձեզ չի վերաբերվում, աշխատել ենք»:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11տարի առաջ կատարված սպանության փորձի համար։ Նա կալանքից ազատվել է 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում: 

Կիսվել նյութով