Մամուլ

Ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ․ Էդմոն Մարուքյան

Ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, Երևանից մինչև բոլոր մարզային համայնքներ, ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ։

Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք, մի թանկացրեք հիմնվելով շուկայական պահանջարկի վրա, քանի որ այս պահին ձևավորված «շուկայական» պահանջարկը առաջացել է մեզ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով։

Հետևաբար, եկեք հնարավորիս մինչ պատերազմական, մինչճգնաժամային և եթե հնարավոր է անգամ դրանից էլ ցածր գներով, զեղջերով առաջարկենք մեր ունեցած վարձով բնակարանները: Խնդրում եմ եկեք այդպես անենք։ Մենք բոլորս նույն ողբերգության կրողն ենք, մենք բոլորով պետք է հաղթահարենք այս աղետը»։

Կիսվել էջում