ԱշխարհՄամուլՏեսանյութ

«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինի պատասխանը՝ իրեն վերագրվող պալատի մասին հարցին (Տեսանյութ)

«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինի պատասխանը՝ իրեն վերագրվող պալատի մասին հարցին (Տեսանյութ)

Ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Նավալնիի թիմի ներկայացրած ֆիլմի վերաբերյալ հարցին, որում ասվում է, թե Գելենջիկում գտնվող շքեղ պալատը պատկանում է Պուտինին:

Նա ասել է, որ ժամանակ չի ունեցել ֆիլմը նայելու, դիտել է մի քանի կադրեր և վստահ ասում է՝ դա իր հետ կապ չունի: «Ոչինչ այն ամենից, որ այնտեղ ցուցադրվում է որպես իմ սեփականություն, իմը չէ, ոչ էլ՝ իմ մոտ բարեկամներինը, դրանք երբեք մեզ չեն պատկանել: Երբեք:

putin palat

Եթե խոսքը գնում է օբյեկտների մասին, որոնք միլիարդներ արժեն, ապա հողամասերի ինչ-որ ձևակերպումներ, ֆինանսական գործարքներ պետք է մնային: Բայց դրանց փոխարեն ցույց են տալիս իմ լողալը 2016 թվականին Ենիսեյում:

Դա մոնտաժ է: Եթե հայտնի կերպարի բառերով ասենք՝ ձանձրալի է, աղջիկներ, գոնե կարգին բան հնարեիք»:

Ընդ որում, Պուտինը խոստովանեց, որ ֆիլմում հիշատակվող անձանց մեծ մասի հետ ծանոթ է, իսկ վերջում շեշտեց, որ գինեգործությունը համարում է հեռանկարային ճյուղ. «Ես դրանով մի ինչ-որ ձև կզբաղվեի»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում