ԱշխարհՄամուլ

«Ձախողեցինք մեծ խաղը»․ Թուրքիայի արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

«Ձախողեցինք մեծ խաղը»․ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմանը:

Չավուշողլուն Twitter-ի իր մկրոբլոգում գրել է.

«Խաղաղության ակունք գործողությամբ ձախողեցինք մեծ խաղը։ Նրանք, ում նախագծերը չիրականացան, հայացքները հառեցին դարակներում դրված հնացած նախագծերին։

Նրանք, ովքեր կարծում են, որ այս ճանապարհով մեզանից վրեժ կլուծեն, սխալվում են։ Պատմությունը քաղաքականության գործիք դարձնողների այս ամոթալի որոշումը մեր կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է»։

Կիսվել էջում