Մամուլ

ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. Ազարյան

ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. Ազարյան

Armlur.am-ը գրում է․ Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյաննի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

Մինչ այդ ԲԴԽ շենքի բակում նա զրուցեց լրագրողների հետ: Հարցին, ինքը տեղյա՞կ է, թե ինչու է վարույթ հարուցվելու, դատավորն ասեց՝ չի կարող պատասխանել:

Իսկ հարցին՝ արդյոք ինքն անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից, հաշվի առնելով այն, որ 2018 թվականից սկսած իր որոշումները մեկնաբանվում են նրա կողմից, Ազարյանն ասաց. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։

Կամ ինչո՞ւ ես պետք է կաշկանդված լինեմ ՀՔԾ պետի հատուկ վերաբերմունքով»։

Իսկ դիտարկմանը, որ ինքն ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է, արդյոք ինքը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարա՞ր է համարում, դատավորն ասաց. «Եթե բավարար համարեի, ապա չէի գա եւ չէի պաշտպանվի, այլ սուսուփուս մեղքս կընդունեի»։

Կիսվել նյութով