ՄամուլՏեսանյութ

Հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը. (Տեսանյութ)

Հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող «Պապա-Ֆուդ» սննդի կետում։

Պարզվել է, որ այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) փայտե երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան, 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում՝ (մոտ 10 քմ տարածք) 1 պատուհան, 1 օդորակիչ, և փայտե երեսպատումը՝ մոտ 1 քմ, հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տաինքի փայտե կառուցատարերը մասամբ՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ, դրսում 4 սառնարան՝ ամբողջությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզել են, ինչն արձանագրվել է նաև տեսախցիկների կողմից, իսկ տուժողները կրել են մոտ 7 մլն դրամի վնաս։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով