Մամուլ

Հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը հիվանդանոցում մահացել է

Հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված Ռոբերտ Եղիազարյանը:

«Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։

Մեծ Մասրիկ

Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա:

Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության թիրախավորմանն ու ոչնչացմանը, պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում է մարզպետը։

Կիսվել նյութով