Աշխարհ

«Հրեշտակը գողացել են, վարդերը գցել են գետնին»․ պղծել են Յուրի Շատունովի հուշահամալիրը

«Հրեշտակը գողացել են, վարդերը գցել են գետնին»․ պղծել են Յուրի Շատունովի հուշահամալիրը

Տոբոլսկում թալանվել է «Ласковый май» խմբի մահացած մենակատարի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տեղի բնակիչները կասկածում են երկու դեռահասների։Յուրի Շատունովի անսպասելի մահը ցավ էր նրա միլիոնավոր երկրպագուների համար։

Ռուսաստանի շատ քաղաքներում ինքնաբուխ հուշահամալիրներ են հայտնվել՝ ի հիշատակ ժողովրդի սիրելիի։ Տոբոլսկի բնակիչները արվեստագետի հիշատակը հարգել են Զավալնոյե գերեզմանատանը։

Սակայն վանդալները թալանել են հուշահամալիրը։ Նրանք թողել են միայն գետնին նետված եւ տրորված սպիտակ վարդեր, ինչպես նաեւ երգչի ճմրթված լուսանկարներ։

shatunov gerezman

«Այսօր մենք գնացինք գերեզմանատուն՝ Յուրի Շատունովի լուսանկարները ստուգելու։ Եվ պարզեցինք, որ ինչ-որ մեկը գողացել է շրջանակները: Ինչպես նաեւ հրեշտակը: Խոսքեր չունեմ նկարագրելու այն ցավը, որ զգում եմ:

Ես չեմ կարողանում զսպել արցունքներս։ Շրջանակները ինքս եմ գնել։ Եթե ինչ-որ մեկն ինձ դիմեր եւ խնդրել, ես կգնեի։ Բայց այս կերպ վերցնելը պարզապես սրբապղծություն է », – կիսվել է Սվետլանա Սորոկինան:

Կիսվել նյութով