Մամուլ

Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Ինպես հայտնում է Shamshyan.com-ը պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի «KFC» արագ սննդի կետում: Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Կիսվել էջում