Մամուլ

Հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Վեգա»-ում բռնկված մեծածավալ հրդեհի պատճառները դեռ քննվում են, պարզվում են, սակայն դրան զուգահեռ գնալով ավելի է հիմնավորվում մարդկային գործոնը։ Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել։

Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը։ Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը։

Հրդեհի մարման աշխատանքներին ներկաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և՛ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և՛ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել։

Ալեքսանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես։ Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով