Մամուլ

Հրաչյա Հակոբյանը հերքում է մաքսանենգ ճանապարհով սիգարետ ներմուծելու մասին լուրերը

Հրաչյա Հակոբյանը հերքում է մաքսանենգ ճանապարհով սիգարետ ներմուծելու մասին լուրերը

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր անվան շուրջ տարածված տեղեկատվությունը:

«Սիրելի հայրենակիցներ,

մոտ մեկ ժամ է ինչ որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում: Միանգամից ասեմ. հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը ամբողջությամբ սուտ է:

Հարկ եմ համարում նաեւ հայտնել իմ կարծիքը այդ սուտ լուրը տարածելու հետ կապված:

Երեկ ես հարցազրույցներիցս մեկում հայտնեցի իմ կարծիքը Միշիկի (Միքայել Մինասյան) ֆեյսբուքյան գրառումների հետ կապված: Ու, կարծես թե, բավականին ցավոտ է եղել թաքստոցում առանց այն էլ նեղ վիճակում գտնվող այդ անձնավորության համար իմ մոտեցումը:

Իսկ մոտեցումը հետեւյալն էր, որ, եթե նա այդքան մտահոգված է Հայաստանի ապագայով, եւ, ինչպես ինքն է նշում, այս իշխանությունը խաբում է ժողովրդին, կամ հողերը փուլ առ փուլ հանձնելու ծրագիր ունի, թող հանուն Հայաստանի բարեկեցության եւ անվտանգության, վերադառնա Հայաստան հարկ եղած դեպքում հանուն իր գաղափարի մի որոշ ժամանակ անց կացնի անազատության մեջ, հետո դուրս գա, եւ ինչպես թաքստոցից է կոչ անում, որպեսզի քաղաքական էլիտան համախմբվի, թող հենց ինքը համախմբի եւ երկիրը դուրս բերի այս «ծանր, կործանիչ» իրավիճակից:

Ու սա է եղել էն ցավոտ պահը, որից հետո այսօր այդ ՍՈՒՏ լուրը սկսեցին տարածել որոշ լրատվականներ»,- ասված է պատգամավորի հերքման տեքստում:

Կիսվել նյութով