Խոհանոց

Փափուկ կեքսեր, առանց ձվի և կարագի, ընդամենը 30 րոպեում

Փափուկ կեքսեր, առանց ձվի և կարագի, ընդամենը 30 րոպեում

Հրաշալի դեսերտ թեյի հետ։ Պատրաստվում է շատ հեշտությամբ։ Կարող են ուտել նաև այն մարդիկ, ովքեր պասի ընթացքում չեն կարողանում առանց քաղցրավենիքի։

Բաղադրիչներ

2 բաժակ ալյուր,

1 բաժակ ցանկացած մրգի հյութ,

1 բաժակ շաքար,

6 ճաշի գդալ բուսական յուղ,

մեկ պտղունց աղ,

⅓ թեյի գդալ սոդա,

ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։

Կեքսերի պատրաստման եղանակը՝

Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։ Լցնում ենք զանգվածը ձևամաններիի մեջ։

Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։

Օգտակար խորհուրդներ

Այս կեքսերի ամենամեծ առավելությունը դրանց հեշտ և արագ պատրաստումն է, առանց ձվի ու կարագի կարիքի, ինչը հարմար է նաև վեգան կամ ալերգիայով տառապող մարդկանց համար։ Մարգարինի փոխարեն կարող եք օգտագործել բուսական ձեթ՝ ավելի թեթև տարբերակի համար։

Կեքսերի խմորին կարող եք ավելացնել նաև չամիչ, ընկուզեղեն կամ շոկոլադի կտորներ՝ լրացուցիչ համային նրբերանգների համար։ Պատրաստի կեքսերը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում հերմետիկ փակվող տարայի մեջ մինչև 3-4 օր։

Կիսվեք ձեր էջում