Օգտակար

Հրաշագործ բնական սկրաբ դեմքի համար. 15 րոպե անց Դուք չեք ճանաչի Ձեր սեփական մաշկը

Հրաշագործ բնական սկրաբ դեմքի համար. 15 րոպե անց Դուք չեք ճանաչի Ձեր սեփական մաշկը

Բազմաթիվ մարդկանց համար այն անհրաժեշտություն է, քանի որ նրանց չափազանց ճարպոտ մաշկը սովորաբար լրացուցիչ խնամքի կարիք ունի։

Հենց այդ խնամքն էլ սկրաբն է ապահովում՝ մաշկից մակերեսային շերտի մահացած բջիջները եւ ավելորդ ճարպը հեռացնելով, որպեսզի դրանք չխցանեն ծակոտիները և ավելորդ խնդիրներ չառաջացնեն։

Այսօր ձեզ ենք առաջարկում դեմքի մաշկի համար հրաշագործ մի բաղադրատոմս:

Վիտամին C-ի բարձր մակարդակը և մրգային թթուներն այս ելակե պիլինգի արդյունավետության գաղտնիքն են:

Մաշկի միագույն լինելը, թեթև գունաբացումը, մաշկի մաքրումը տարբեր օտար մասնիկներից․ այս ամենը հնարավոր է դարձել ընդամնեը երեք բաղադրիչների շնորհիվ:

Սկրաբ դեմքի համար` տան պայմաններում

Ձեզ պետք կգան

1 ելակ

1 թեյի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ

Օգտագործման եղանակը

1․ Մանրացրեք ելակը, տրորեք այն յուղի և շաքարավազի հետ:

2․ Մերսեք մաշկը հինգ րոպե շարունակ՝ օգտագործելով ելակե սկրաբը:

3․ Լվացվեք սառը ջրով:

Պատրաստելուց հետո անհրաժեշտ է քսել մաքուր դեմքին: Այս գործընթացից հետո նույնիսկ պետք չէ խոնավեցնող կրեմ օգտագործել:

Նախընտրելի է երեկոյան օգտագործել, ցանկալի է՝ նույնիսկ քնելուց առաջ, որպեսզի դեմքի «ճարպազերծված» և անպաշտպան մաշկը շփվի միայն բարձի հետ, որը շատ ավելի մաքուր է, քան արտաքին միջավայրը։

Կիսվել նյութով