ՏեսանյութՔաղաքականություն

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ. Մակունց (Տեսանյութ)

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է այսօր նիստից հետո լիազորությունների դադարեցման հիմքերը հրապարակվեն, Մակունցը նշեց. «Կա ընթացակարգ, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացնում ԱԺ նախագահին, եւ դա դրվում է շրջանառության մեջ՝ ուղղորդվելով գլխադասային հանձնաժողով։

Հիմա գործընթացը տեղի է ունենում, նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ»։

Նյութի աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով