ՄամուլՏեսանյութ

Հրայր Թովմասյանը շատ պարկեշտ մարդ ա. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Հրայր Թովմասյանը շատ պարկեշտ մարդ ա. Սասուն Միքայելյան

Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը:

Խոսելով Հրայր Թովմասյանի մասին՝ ասաց․

«Նա իմ ընտրությունների ժամանակ շատ է օգնել, դեմ է եղել այս իշխանություններին: Բայց էս իշխանությունները միշտ ցանց են գցել ու խելոքներին տարել: Եթե թողնեն, նա շատ պարկեշտ մարդ է, կթողնի կգնա: Նա չի կարողանում գնալ, քանի որ ծուղակում է:

Մենք Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի»։

Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։

Կիսվել նյութով