Մամուլ

Հրահանգել եմ` ոչ մեկին չքաշքշեն, առավել ևս` զուգարանում. Փաշինյանը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

Հրահանգել եմ` ոչ մեկին չքաշքշեն, առավել ևս` զուգարանում. Փաշինյանը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջալերեց ԱԺ դահլիճում այսօր Պետական պահպանության ծառայության իրականացրած գործողությունները։

«Ես հետևել եմ Պետական պահպանության ծառայության գործողություններին ԱԺ դահլիճում։ Եվ ուզում եմ քաջալերել նրանց` շարունակել պահպանել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը՝ ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը՝ օրենքով սահմանված պարտականությունները հստակ կատարելու համար»,– ասաց Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանի նիստում տեղի ունեցածը հանցագործություն է, որը սադրել են վարչապետն ու ԱԺ նախագահը` ուղիղ ցուցումով։

«Դա պետք է ընդունել, որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում»,– ասել էր Մինասյանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետը հայտարարեց, թե անվտանգության աշխատակիցներին համապատասխան հրահանգներ է տվել։

nikol pashinyan alen simonyan

«Ես ուզում եմ տեղեկացնել, որ նրանց շատ խիստ հրահանգել եմ, որ ոչ մեկի, առավել ևս` զուգարաններում, հանկարծ անզգույշ չքաշքշեն,– ասաց նա, – եթե դուք խոսում եք հանցագործությունների մասին, եթե հիշողությունս չի դավաճանում` հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով։

Եվ ինչքան հիշում եմ` դուք առնվազն տասնքանի տարի այդ հանցագործության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են «Պապլավոկի» զուգարանում»։

Կիսվել էջում