Մամուլ

Հռոմի ստատուտն ուղարկվել է Ազգային ժողով վավերացման

Հռոմի ստատուտն ուղարկվել է Ազգային ժողով վավերացման

Հայաստանի կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման:

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Կառավարության լրատվական մամուլի բաժնից։

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում, այն կծառայի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

Հավելենք, որ միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ․ միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։

Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։

5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։

Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝

  1. ցեղասպանություն
  2. մարդկության դեմ հանցագործություններ
  3. պատերազմական հանցագործություններ
  4. ագրեսիա
Կիսվել էջում