Մամուլ

Հո չի գնացել Եգիպտոս մշտական մնալու, հանգստի է մեկնել

Հո չի գնացել Եգիպտոս մշտական մնալու, հանգստի է մեկնել

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Գայանե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Շարմ Էլ Շեյխի Նաամա Բեյ զվարճությունների կենտրոնում է գտնվում, ինչը նշանակում է, որ հանգստի է մեկնել Եգիպտոս:

Դեռ մեկ ամիս առաջ նա պայքարում էր, կալանավայրում էր գտնվում եւ դատվում էր, այսօր ծովափնյա հանգստի մեկնել։

Սակայն պայմանական դատապարտված անձի ՍԷԿՏ-ը փակ է լինում, նա իրավունք չունի լքել երկիրը, ավելին՝ ինչ որ պարբերականությամբ նա պետք է ներկայանա Պրոբացիոն ծառայություն, նրա վարքագծի նկատմամբ հսկողություն է սահմանվում։

Գայանե Հակոբյանի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, նշեց, որ եթե տիկինը կարողացել է երկրի սահմաններից դուրս գալ, դա նշանակում է, որ ամեն ինչ օրինական է.

«Ես անկեղծ ասած պարտավոր չեմ այլևս Գայանեի մասին խոսել, սակայն կարող եմ ասել, եթե նման բան եղել է, ուրեմն օրինական է:

Նա դեռևս դատապարտված… իհարկե, կարող է, հո չի գնացել մշտական մնալու նպատակով, օրենքը եթե թույլ չտար, չէր գնա Գայանեն: Ես այդ հարցը չեմ կարող պարզաբանել: Այդ մարդն իրավունք ունի նաև հանգստի մեկնել»- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանն ազատազրկվել է 4 տարով, սակայն մեկ տարի պայմանական հետաձգումով՝ ազատ է արձակվել։ Նրան մեղադրում էին վարչապետի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու համար:

Կիսվել էջում