Մամուլ

Հունվարի 9-ին հավերժի ճամփան բռնեց գնդապետ Եգոր Անտոնյանը

Հունվարի 9-ին հավերժի ճամփան բռնեց գնդապետ Եգոր Անտոնյանը

Ոստիկանության գնդապետ Եգոր Անտոնյանը, ով իրավապահ համակարգում ավելի շատ հայտնի էր՝ Նշանիչ, հունվարի 9-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին, հայտնում է Shamshyan.com-ը։

Ե․ Անտոնյանին ոչ միայն իրավապահ համակարգում, այլև մայրաքաղաքում, Հայաստանի ցանկացած մարզում ճանաչում էին որպես պրոֆեսիոնալ ոստիկան, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող անձ։

Իզուր չէր, որ նրան անվանում էին Խաղաղության աղավնի։ 

Անգամ հանցագործություն կատարած անձինք նրան ընդունում էին որպես մարդկային բարձր հատկանիշներ ունեցող ոստիկան։ Երբևէ չէր նվաստացնում հանցագործին։

Սիրում էր հայ դասականներին՝ Թումանյան, Շիրազ, Սևակ, Չարենց, Տերյան, Սահյան, Հրանտ Մաթևոսյան, կոմպոզիտորներից՝ Կոմիտաս, Մանսուրյան։ Ու հաճախ մեջբերումներ էր անում Սևակից, գործընկերներին ու քրեորեն պատժելի արարքներ կատարած անձանց հիշեցնում էր մեծն Սևակի «Մարդը Ափի մեջ» ժողովածուի «Ապրել» բանաստեղծությունը։

Ցավոք, այս տարվա հունվարի 9-ին լավ հայը, լավ հայրը, լավ ոստիկանն ու լավ մարդը բռնեց հավերժի ճամփան, ինչը մեծ ցավ ու կորուստ եղավ նրան ճանաչողների համար։

Ե․ Անտոնյանը Ներքին գործերի նախարարության համակարգում ծառայությունը սկսել է Ներքին գործերի նախարարության Արաբկիրի Ներքին գործերի բաժնից, եղել է քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր, հետո ավագ օպեր լիազոր, հետո նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, այնուհետև նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ , ապա ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ։

Նաև աշխատել է Մյասնիկյանի Ներքին գործերի բաժնի պետ, ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ 

Որտեղ էլ որ աշխատել է, իր գործընկերների ու իրեն ճանաչոնղների մոտ հաստատվել է այն կարծիքը, որ նա, որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ ոստիկան, առաջնորդվել է Պարյուր Սևակի այս խոսքերով՝

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

Կիսվել նյութով