Մամուլ

Հունվարի 8-ից կմեկնարկի զինվորական ծառայության ձմեռային զորակոչը․ ՊՆ

Հունվարի 8-ից կմեկնարկի զինվորական ծառայության ձմեռային զորակոչը․ ՊՆ

2024 թվականի հունվարի 8-ին հանրապետությունում կմեկնարկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունը բանակի շարքերը համալրող զինակոչիկներին և 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հիշեցնում է այն ծրագրերի մասին, որոնք գործում են ինչպես զորակոչի շրջանակում, այնպես էլ հետագա ծառայության ընթացքում`

️ «Պաշտպան հայրենյաց»️ 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։

Կիսվել էջում