Մամուլ

«Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք»:

Առավել մանրամասներին ծանոթացանք ԱԻՆ պաշտոնական կայքում, որը ներկայացնում ենք ստորև։

Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային եւ հովտային գոտում` անձրեւի տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով: 

Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Առավելագույն ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +10-ի: 

Կիսվել նյութով